Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դարձել է Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Եզրափակչում Հայաստանի ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ: Հայաստանի հավաքականը տնային առաջնությունն անցկացրել է առանց պարտության: