Քննարկվել են ԲՏՃՄ կրթության զարգացման ուղղությամբ Հայաստան–ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լուրեր

22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Քուն Չենի հետ։ Քննարկվել են ԲՏՃՄ կրթության զարգացման և այդ ուղղությամբ Հայաստան–ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Շնորհավորելով Քուն Չենին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու առաքելության իրականացման գործում և շնորհակալություն հայտնել հանդիպման հնարավորության համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության ոլորտում ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ՝ ի նպաստ կրթության որակի, ներառականության և նորարարության։

Ներկայացնելով Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտին՝ նշելով, որ փոփոխությունները միտված են բարձրագույն կրթության և գիտության առավել սերտ ինտեգրմանը, համալսարաններում գիտահետազոտական գործունեության զարգացմանը և ոլորտների միջև կայուն համագործակցության ձևավորմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող համակարգային բարեփոխումները՝ ընդգծելով դրանց կարևորությունը կրթության և գիտության մրցունակության բարձրացման տեսանկյունից։

Կողմերը քննարկել են նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» (Education for Peace) բանաձևը․ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ հաստատեքստում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԲՏՃՄ կրթության զարգացման և այդ ուղղությամբ Հայաստան–ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները, մասնավորապես՝ ԲՏՃՄ ոլորտներում կանանց մասնակցության բարձր ցուցանիշները՝ ընդգծելով, որ ՀՀ փորձը կարող է հետաքրքիր լինել նաև միջազգային գործընկերների համար։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև Հայաստանի համագործակցությունը OpenAI ընկերության հետ՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում արդեն գործում են ԱԲ երկու գործարաններ, իսկ երրորդը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։ Նա նաև նշել է, որ Երևանի պետական համալսարանում նախատեսվում է զարգացնել ԱԲ ոլորտի գիտական հետազոտություններ՝ նպաստելով նորարարությունների և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ էթիկայի կանոնների կիրառման վերաբերյալ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետևողական մոտեցումը արհեստական բանականության զարգացման և կիրառման ընթացքում էթիկական սկզբունքների պահպանման հարցում՝ նշելով, որ այդ ուղղությամբ կազմակերպությունը ևս իրականացնում է լայնածավալ հետազոտություններ և ծրագրեր։

Նշվել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք նախաձեռնությունների և հետազոտությունների շրջանակում Հայաստանը դիտարկվում է որպես կարևոր գործընկեր։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրության մի շարք այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում։