Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդել Ազիզ Կոնսովայի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների միջև կրթական կապերի ընդլայնումն ու փորձի փոխանակումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նշելով, որ առաձնակի կարևորություն է տրվում միջազգային գործընկերների ընդգրկմանը։

Քննարկվել է մշակման փուլում գտնվող Հայաստան-Եգիպտոս ոլորտային համագործակցության ծրագիրը: Անդրադարձ է կատարվել նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության և ավարտական կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը:

Կողմերը հետաքրքրություն են հայտնել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, գիտական դրամաշնորհների համաֆինանսավորման, ինչպես նաև երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։