Դատախազ Ծովակ Մնացականյանն առաջխաղացում է ունեցել. ԿԿՀ 3 անդամից 2-ը քվեարկել են նրան դրական եզրակացության տալու օգտին

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազություն այսօր հայտնել է, որ Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Նշենք, որ Factor TV-ն ավելի վաղ գրել էր այն մասին, որ Ծովակ Մնացականյանը հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ 2023-ին Մնացականյանը հավակնել է առաջխաղացում ունենալ Դատախազությունում, որի համար պետք է բարեվարքություն անցներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ։ Ավելին՝ նրա հայտարարագիրը կասկածներ է հարուցել, և կառույցից դիմել են Դատախազություն՝ վարույթ նախաձեռնելու հարցով և վարույթ է հարուցվել։ Ամենայն հավանականությամբ, այս պահին Մնացականյանին առնչվող վարույթը կարճվել է։

Մեզ հայտնի է նաև, որ ԿԿՀ-ն մի քանի անգամ է Ծովակ Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ նույն հիմքով բացասական եզրակացություն տվել, որի պատճառով նաև տևական ժամանակ առաջխաղացում չէր ունենում։

Դատախազությունից փորձեցինք պարզել՝ այս անգամ ԿԿՀ-ն դրական եզրակացություն է տվել Ծովակ Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ, թե ոչ, ինչին ի պատասխան Դատախազությունից հայտնեցին.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամներից երկուսը քվեարկել են թեկնածուի բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն տրամադրելու օգտին, մեկը՝ բացասական»:

Նշենք, որ Ծովակ Մնացականյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի, Արմեն և Սերգեյ Սմբատյանների, Հասմիկ Պողոսյանի, Նարեկ Մալյանի, Պողոս Պողոսյանի սպանության, այս գործով կեղծ փորձագիտական եզրակացություն տալու և մի շարք այլ աղմկահարույց գործերով դատախազն է:

Արաքս Մամուլյան