Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը հրաժարական է տվել

Լուրեր

14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
Բոլորը

Oրեր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։

Համալսարանում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պրոռեկտորի հրաժարականը պայմանավորված է համալսարանի Գյումրիի մասնաճյուղում ստեղծված իրավիճակով։ Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ  մասնաճյուղի  անձնակազմը գործադուլ և բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով  տնօրենի պաշտոնում վերանշանակել Կարեն Պետրոսյանին։ Աշխատակազմի բոյկոտի արդյունքում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստիպված էր եղել մինչև նոր ընտրությունների անցկացումը մասնաճյուղի տնօրենի ԺՊ նշանակել Կարեն Պետրոսյանին։

Սակայն, այսպիսով, Պետրոսյանի և Գրիգորյանի միջև լարվածությունը չի մեղմվել, ավելին, այնքան է խորացել, որ Կարեն Պետրոսյանը դիմել է համալսարանի խորհրդին՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով, ինչպես նաև միջնորդել է իր վերադասի՝ բուհի ռեկտոր Արմեն Գրիգորյանի գործողությունները քննարկել բուհի էթիկայի հանձնաժողովում։ Ի թիվս այլ հարցերի՝ Կարեն Պետրոսյանը էթիկայի հանձնաժողովում բարձրացրել է այն հարցը, որ Արմեն Գրիգորյանը պատշաճ ուշադրություն չի դարձրել աշխատակիցների բողոքներին և չի նախաձեռնել հանդիպում նրանց հետ՝ խնդիրների կարգավորման նպատակով։

Նշենք, որ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատուրյանն է։

Ինչ վերաբերում է ներկայիս ռեկտոր Արմեն Գրիգորյանին, ապա բուհական շրջանակներում նա համարվում է նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի համախոհը, որը պաշտոնից հեռացել էր աղմկահարույց պատմություններից հետո։ Մասնավորապես՝ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Գալոյանի վերաբերյալ քրեական վարույթ է եղել, երբ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։

Մեզ հայտնի է նաև, որ  այս օրերին բուհում ստուգումներ են իրականացվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից: Իսկ ամիսներ առաջ ստուգումներ էր սկսել Պետական վերահսկողական ծառայությունը։

Արաքս Մամուլյան