«Ասֆալտին փռելու» տեսարան․ ինչո՞ւ Ծառուկյանին 7 հոգով գետնին պառկեցրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Հուլիսի 7-ին հրապարակվեցին Գագիկ Ծառուկյանի տանն իրականացված քննչական գործողության կադրերը։ Դրանցում երևում է, թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք գործում նրա առանձնատան տարածք, վնասազերծում իրենց ճանապարհին հանդիպող աշխատակիցներին, ապա հասնում տան մուտքին։ Կադրերում երևում է՝ ինչպես են ԱԱԾ յոթ աշխատակիցներ բռնում Ծառուկյանի ձեռքերից ու ոտքերից և տապալում գետնին։ Դրվագը համացանցում քննարկումների տեղիք է տվել․ շատերը սա որպես անհամաչափ ուժի կիրառում են դիտարկում։ Փաստաբանի խոսքով՝ հրապարակված կադրերում բուն ձերբակալության դրվագը չէ։

«Շատ կարևոր է ֆիքսել, որ դա ի սկզբանե եղել է խուզարկության նպատակով տուն մուտք գործելու համար։ Այսինքն՝ պարոն Ծառուկյանը ո՛չ խոչընդոտել է իրավապահ մարմինների բնականոն աշխատանքին, ո՛չ զինված է եղել, ո՛չ դիմադրություն է ցույց տվել, և նման կերպ վարվելը թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից ճիշտ չէ»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

ԱԱԾ-ն առանձնատուն է մտել առավոտյան 7-ին, կադրերն արվել են հենց այդ ժամանակ, այնինչ Ծառուկյանին ձերբակալելու որոշում է կայացվել մոտ 12 ժամ անց՝ խուզարկության վերջում։ Փաստաբանի խոսքով՝ այստեղ գործ ունենք ոչ թե իրավական պրոցեսի, այլ քաղաքական հետապնդման հետ։

«Բոլորը սարքած փուչիկ է, որևէ բան չկա»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանը կալանավորված է, քրեակատարողական հիմնարկում է։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որն Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

«Մենք երեկ դատարանում և քննչական մարմնում այնպիսի փաստաթղթեր ենք ներկայացրել, որոնք վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ լինելուց հետո այս գործն ուղղակի պետք է կարճվեր կամ պարոն Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող։ Սակայն տեսանք լրիվ հակառակը՝ մեր կողմից ներկայացված փաստաթղթերը որևէ ազդեցություն չունեցան»,- նշեց Էմին Խաչատրյանը։

Փաստաբանը Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերի հրապարակումն անթույալտրելի է համարում, քանի որ, ըստ նրա, դա միտում ունի որոշակի շրջանակների մոտ տրամադրություններ ձևավորելու։ Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն որոշել հրապարակել այդ կադրերը, դրանք ի՞նչ նպատակ էին հետապնդում․ կառույցից հրաժարվեցին մեկնաբանել։

Ուշադրության էր արժանավցել նաև ձեռնաշղթաների դրվագը։ Դրանք Ծառուկյանի ձեռքերին ոչ թե հագցված էին, այլ պարզապես դրված։ 

«Ո՛չ մենք, ո՛չ պարոն Ծառուկյանը մեղավոր չէինք, որ իր ձեռքերի չափով ձեռնաշղթաներ գոյություն չունեին։ Դրանք ստանդարտ չափի են, և դա ևս մեկ անգամ խոսում է շոու կազմակերպելու մասին»,- ասում է Խաչատրյանը։

Առանձնատուն մտնելու կադրերը հարցեր են առաջացրել նաև Մարդու իրավունքների պաշտպանի մոտ, կառույցի ներկայացուցիչները «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Գագիկ Ծառուկյանին․ «Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց նրա հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող  այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման»։ 

Էմին Խաչատրյանը նշում է, որ ի սկզբանե անհամաչափ ուժ է կիրառվել նաև տան և տարածքի տարբեր աշխատակիցների նկատմամբ, բայց դրանից հետո որևէ գործողություն նրանց նկատմամբ չի իրականացվել՝ ո՛չ բերման են ենթարկել, ո՛չ հարցաքննել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան