Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանները խնդրել են նրան արդարացնել․ դատարանը չի բավարարել միջնորդությունը

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Դատական նիստին, որն անցկացվել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի  մասնակցությամբ, մասնակցել են նաև, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատական ​​նիստում շարունակվել են ելույթները։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նախորդ նիստում, ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։

Բացի այդ, դատարանում նշվել է, որ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ցուցմունքները ներկայացվել են նրա պաշտպանի միջոցով։ Նա նաև ցանկություն է հայտնել հանդիպել իր պաշտպանի հետ։ Պետական մեղադրանքը պաշտպանող դատախազ Ալեքբերովը նշել է, թե վերաքննիչ բողոքի բովանդակությունն էապես համընկնում է Իշխանյանի ելույթի և պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հետ: Հետևաբար, ցանկացած իրավախախտման մասին պնդումները, ըստ նրա, անհիմն են։

Այնուհետև դատարանն իր դիրքորոշումն է հայտնել միջնորդության վերաբերյալ։ Դատարանի որոշման համաձայն՝ դրանում բարձրացված հարցերը չեն բավարարվել, քանի որ, իբր, այս փուլում դրանք կապ չունեն քննվող գործի առարկայի և էության հետ։

Ելույթով են հանդես եկել նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտպանները՝ խնդրելով դատարանին չեղյալ համարել նրա դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի