Հայաստանից ԵՄ արտահանում հունիսին եղե՞լ է, թե՞ ոչ․ ինչ են ցույց տալիս ՍԱՏՄ տվյալները

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հունիսի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ իր գրավոր հարցման պատասխանից մեջբերումներ։

Դրանում նախարարությունը հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 18-ը Հայաստանից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել։ Այս տեղեկությունը տարածվել է նաև լրատվամիջոցներում։

Հունիսի 26-ին FactorTV-ն նույն թեմայով հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Նախարարությունից հայտնել են, որ հարցումը պետք է ուղղել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։

ՍԱՏՄ-ին ուղղված հարցմանն ի պատասխան՝ տեսչական մարմինը հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 18-ը ներառյալ Եվրամիության անդամ երկրներից միայն Լատվիա է արտահանում իրականացվել՝ 45 կգ ելակ։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Factor TV-ին տրամադրել է Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված իր գրավոր հարցման պատասխանը։ Այդ պատասխանում նախարարությունը հղում է արել ՍԱՏՄ-ի օպերատիվ տվյալներին և նշել, որ ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել։

Այսպիսով՝ նույն ժամանակահատվածի և նույն ապրանքախմբի վերաբերյալ ստացվել են իրարամերժ պաշտոնական տեղեկություններ, թեև խոսքը ընդամենը 45 կիլոգրամ ելակի արտահանման մասին է։

Էկոնոմիկայի նախարարությունը, հղում անելով ՍԱՏՄ-ի տվյալներին, հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել, իսկ ՍԱՏՄ-ն Factor TV-ին հայտնել է, որ ԵՄ անդամ Լատվիա արտահանվել է 45 կգ ելակ։

Պետք է ընդգծել, որ 45 կգ ելակը առևտրային տեսանկյունից մեծ ծավալ չէ և չի կարող ներկայացվել որպես ԵՄ ուղղությամբ նշանակալի արտահանում։

Էկոնոմիկայի նախարարությունից Factor TV-ին պարզաբանեցին, որ քանի որ 45 կգ-ը մեծ ծավալ չէ, հնարավոր է՝ այն տեղափոխված լինի անձնական ուղեբեռով կամ ուղարկված լինի որպես նմուշ, ինչի պատճառով էլ չի ներառվել արտահանման հիմնական տվյալների ցանկում։

Հունիսի վերջին այլ արտահանումներ են եղել

ՍԱՏՄ-ն Factor TV-ին տրամադրել է նաև 2025 և 2026 թվականների հունիսին դեպի ԵՄ անդամ պետություններ արտահանման ցուցանիշները։

2025 թվականի հունիսին ԵՄ անդամ երկրներ արտահանվել է շուրջ 1.8 տոննա պտուղ-բանջարեղեն։ Մասնավորապես՝ Բելգիա է արտահանվել 1675 կգ ծիրան, Չեխիա՝ 130 կգ ծիրան, Գերմանիա՝ 2.5 կգ ծիրան և 2.5 կգ սալոր։

2026 թվականի հունիսին ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը, ըստ նույն տվյալների, կազմել է շուրջ 35.6 տոննա։ Այդ թվում՝ Լատվիա է արտահանվել 45 կգ ելակ, Լեհաստան՝ 18.3 տոննա կեռաս և 17,2 տոննա պղպեղ։

Այսինքն, 2026 թվականի հունիսին ԵՄ ուղղությամբ պտուղ-բանջարեղենի արտահանումը ավելացել է ամսվա վերջին։

2026 թվականի հունիսին ԵՄ անդամ երկրներ արտահանվել է նաև 297 հազար հատ և 4194 կգ ծաղիկ։ Մեծ ծավալներով ծաղիկ ուղարկվել է Ռումինիա՝ 224,673 հատ, Լատվիա՝ 45,350 հատ, Կիպրոս՝ 12,895 հատ, Ֆրանսիա՝ 9,890 հատ, ինչպես նաև ավելի փոքր ծավալներ՝ Ավստրիա, Գերմանիա, Էստոնիա, Բուլղարիա և Նիդերլանդներ։

Այսպիսով, հունիսի 1-18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից ԵՄ անդամ պետություններ պտուղ-բանջարեղենի արտահանում չի եղել, բացի 45 կգ ելակից։ Ամսվա մնացած օրերին արտահանում եղել է մի շարք ուղղություններով, մոտ 35,6 տոննա։

Դրանից բացի, ԵՄ անդամ պետություններ արտահանվել է նաև ծաղիկ՝ գրեթե 300 հազար հատ և մոտ 4 տոննա։

Մարիա Խաչատրյան