4 նախագիծ, որ այդպես էլ մնաց 8-րդ գումարման ԱԺ-ի գզրոցում

Լուրեր

03.07.2026 | 19:51
ՀՀ ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է «Բելառուսի բարեկամ ժողովրդին», բայց ոչ իշխանություններին
03.07.2026 | 19:40
Կմասնակցի՞, արդյոք, Մոջթաբա Խամենեին հոր հուղարկավորությանը. DW-ի անդրադարձը
03.07.2026 | 19:28
2025-ին ընկերության զուտ շահույթը 2024-ի համեմատ աճել է շուրջ 3.0 մլրդ ՀՀ դրամով. ՀԷՑ
03.07.2026 | 19:13
Հայաստանից ԵՄ արտահանում հունիսին եղե՞լ է, թե՞ ոչ․ ինչ են ցույց տալիս ՍԱՏՄ տվյալները
03.07.2026 | 19:00
Ասում էին՝ ԵՄ-ն հանձնեց Սյունիքը, Մակրոնը ծախեց ՀՀ-ն, մինչդեռ՝ Եվրոպան է ֆինանսավորում Հյուսիս-Հարավը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:47
4 նախագիծ, որ այդպես էլ մնաց 8-րդ գումարման ԱԺ-ի գզրոցում
03.07.2026 | 18:32
Պայթյունի ահազանգ՝ Վանաձորի գազալցակայաններից մեկում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
03.07.2026 | 18:30
Մեկ բաժակ կաթի հետևում․ ինչպես է կառուցված Հայաստանի կաթնամթերքի ամենամեծ ֆերման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:26
Սոլակից «Շևրոլե» էր գողացել․ 22-ամյա կասկածյալը հայտնաբերվել է Մասիսում
03.07.2026 | 18:18
Բաքվում դատապարտված ռուսները կարող են փոխանակվել ՌԴ-ում դատապարտված ադրբեջանական սփյուռքի առաջնորդի հետ
03.07.2026 | 18:03
Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
03.07.2026 | 17:54
ԱՄՆ-ը զգուշացրել է Լեհաստանին, որը ՌԴ-ն ռազմական սադրանք է ծրագրում՝ ՆԱՏՕ-ին վճռականությունը ստուգելու համար․ ԶԼՄ-ներ
03.07.2026 | 17:43
Հայաստանցի բասկետբոլիստն ընտրվել է NBA G League International Draft-ում
03.07.2026 | 17:30
Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 17:18
Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

8-րդ գումարման Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ դրված, սակայն այդպես էլ նստաշրջանի օրակարգ չընդգրկված 4 նախագիծ այդպես էլ չքննարկվեցին խորհրդարանում։ Նախագծերի մեկի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է, երկրորդինը՝ Հայկ Սարգսյանը, մեկինը՝ կառավարությունը։

«Հայաստան» խմբակցության 2021 թվականի դեկտեմբերի 10-ին բերված նախագիծը վերաբերում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Ալեն Սիմոնյանին հետ կանչելուն։ 

Նախագծում նշվում է, որ Սիմոնյանի հայտարարություններն ու վարքագիծը ուղղակիորեն ազդում են ՀՀ-ի միջազգային հեղինակության, արտաքին և ներքին անվտանգության վրա, որոշ դեպքերում էլ պարունակում են անձանց պատիվը և արժանապատվությունը նսեմացնող և անմեղության կանխավարկածը ակնհայտ խախտող դրսևորումներ։

«Հայաստան» խմբակցությունը մի քանի կետեր է ներկայացրել․ դրանցից մեկը վերաբերում է գերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Բացի այդ նշվում է, որ Ալեն Սիմոնյանի առանձին հայտարարություններ հարիր չեն իր զբաղեցրած բարձր դիրքին և ռիսկեր են առաջացնում արտաքին հարաբերությունների ոլորտում։

Նշվում է նաև, որ Սիմոնյանը 2021 թվականի օգոստոսի 2-ից խաթարում է ԱԺ բնականոն գործունեությունը․ «Ալեն Սիմոնյանի որպես ԱԺ պատգամավորի և ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողի վարքագիծը ինքնին խնդրահարույց է նաև պատգամավորական վարքականոնի տեսանկյունից»։

Այդ ընթացքում տելեգրամյան ալիքներից մեկում գաղտնի նկարահանված տեսանյութ էր հրապարակվել, որում Ալեն Սիմոնյանն ասում էր․ «Եթե ես էդ գերիների պատճառով պըտի Սյունիք կորցնեմ, եթե ես պըտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող ա վատ, սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան։

․․․Գիտե՞ք ովքեր են էդ մարդիկ… զենքը դրել են ու փախել»։

Այնուհետև արդեն ավելի ընդարձակ մի տարբերակ հրապարակվեց՝ «Ինչ է իրականում ասել Ալեն Սիմոնյանը» վերնագրով։ 2 տարբերակների միջև մեծ տարբերություններ չկան, զրույցը ձայնագրվել էր Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

2-րդ նախագիծը ներկայացրել է Հայկ Սարգսյանը․ առաջարկում էր լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում։

Պատգամավորը նախատեսում էր ՀՀ-ում ներդնել «էլեկտրոնային հարթակ» հասկացությունը և սահմանել, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման կամ բեռնափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գանձվող բոլոր վճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել համապատասխան փոխադրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:

Առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ վերջին տարիներին տաքսի և այլ ոչ կանոնավոր փոխադրումների շուկայում էականորեն աճել է էլեկտրոնային հարթակների դերը: Եթե նախկինում պատվերների ընդունումը և փոխանցումը կատարվում էր հիմնականում հեռախոսազանգերի, դիսպետչերական ծառայությունների կամ տեղային ցանցերի միջոցով, ապա ներկայումս շուկայի զգալի հատվածում փոխադրումների պատվիրումը կատարվում է բացառապես կամ գերազանցապես բջջային հավելվածների և այլ թվային հարթակների միջոցով:

«Այս իրավիճակում էլեկտրոնային հարթակը փաստացի դառնում է շուկա մուտք գործելու հիմնական միջոցը և, միաժամանակ, սկսում է էական ազդեցություն ունենալ վարորդների եկամուտների վրա: Գործնականում ձևավորվել է իրավիճակ, երբ էլեկտրոնային հարթակները վարորդներից գանձում են բարձր միջնորդավճարներ, որոնք, ըստ ոլորտում տարածված տեղեկությունների և վարորդների բազմաթիվ պնդումների, հաճախ հասնում են 20-30 տոկոսի: Նման մակարդակի միջնորդավճարը հանգեցնում է նրան, որ փոխադրման վերջնական արժեքի զգալի մասը մնում է ոչ թե փոխադրումն անմիջականորեն իրականացնող վարորդին, այլ պատվերի թվային միջնորդավորմամբ զբաղվող հարթակին: Արդյունքում նվազում է վարորդի մաքուր եկամուտը, խաթարվում է փոխադրումների ոլորտում աշխատանքի արդար վարձատրության սկզբունքը և ձևավորվում է տնտեսական անհավասարակշռություն հարթակի և ծառայությունն անմիջականորեն մատուցող անձի միջև»,- նշում էր պատգամավորը:

Հետագայում օնլայն տաքսիների ոլորտը կարգավորող նախաձեռնությունը ներկայացրեց կառավարությունը, որն ընդունվեց։

3-րդ նախագծով Հայկ Սարգսյանը քրեական օրենսգրքում էր փոփոխություններ առաջարկում։ Նախագիծը վերաբերում է զինծառայությունից խուսափելու համար դատապարտված անձանց։ Առաջարկվում էր նրանց ազատել պատժի հետագա կրումից, եթե՝ նրանք անցնեն պարտադիր զինվորական ծառայություն, կա՛մ բյուջե վճարեն օրենքով սահմանված գումարը՝ ծառայություն չանցնելու դիմաց։

4-րդ նախագիծը ԱԺ էր բերել կառավարությունը, այն վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին էր։ 11-րդ հոդվածը առողջության պաշտպանության իրավունքի մասին է։

Այն պարտավորեցնում է պետություններին միջոցներ ձեռնարկել, որ մարդիկ կարողանան հասնել առողջության հնարավոր լավագույն վիճակի․ ներառյալ՝

-վատառողջության պատճառների նվազեցում,
-առողջապահական ծառայությունների հասանելիություն,
-առողջապահական կրթություն և իրազեկում,
-վարակիչ, էնդեմիկ և այլ հիվանդությունների կանխարգելում,
-պատահարների կանխարգելում,
-առողջ շրջակա միջավայրի ապահովմանն ուղղված քայլեր։

Թե ինչու այն չի վավերացվել, հայտնի չէ։

Եվգենյա Համբարձումյան