Գռեհիկ ռեպլիկներ են անում, պետք է կանխատեսեն, որ դա կարող է վերածվել ավելի մեծ բաների. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով վերջերս Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ բռնությունն անընդունելի է։ Մեր հարցին, թե ինչու քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Ավինյանը ներողություն չխնդրեց քաղաքացիներից և ավելի կոշտ ելույթ ունեցավ, Ավինյանը պատասխանեց, որ իր ելույթը վերաբերում էր ընտրակաշառքին։

«Իմ ելույթը վերաբերում էր ընտրություններին և ընտրակաշառք բաժանողներին։ Այդտեղ որևէ հանգամանք չի կարող հիմք լինել ավելի մեղմ արտահայտվելու համար։ Չկա մեղմացուցիչ հանգամանք ընտրակաշառք բաժանողների հասցեին, պետք է ամենակոշտ խոսքը հնչի, և այս երկրում նրանց բոլորին պետք է արմատախիլ անենք»,- ասաց նա։

Անդրադառնալով քաղաքապետարանի միջադեպին իր ենթակաների վարքագծին՝ Ավինյանը նշեց․ «Ես, օրինակ, եղել եմ ընդդիմադիր գործիչ և չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ ես կամ մեր թիմը կարող էինք հայտնվել նմանատիպ իրավիճակում, որովհետև որևէ բռնություն, սկսած խոսքից, միշտ ծնում է բռնություն։ Երբ պարբերաբար տեսնում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները տեղից հանդես են գալիս գռեհիկ ռեպլիկներով, կարծում եմ՝ պետք է նաև իրենք կանխատեսեն, որ գռեհիկությունը կարող է վերածվել ավելի մեծ բաների»։

Միաժամանակ քաղաքապետը կոչ արեց բոլոր կողմերին պահպանել զսպվածություն։ «Ես կոչ եմ անում բոլորին լինել հանդուրժող միմյանց նկատմամբ։ Բռնությունն անընդունելի է»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Ավինյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք ազատումներ կլինեն։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին՝ ավագանու հերթական նիստի ժամանակ իրավիճակը լարվել էր, որը վերածվել էր ծեծկռտուքի և տեղափոխվել միջանցք: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը վնասվածքներ էր ստացել և դիմել բուժօգնության: Հենց հիվանդանոցում էլ նա իրավապահներին պատմել էր տեղի ունեցածը, որից հետո ՔԿ-ն մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ: Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան