Նոր տոնական օր՝ տոնացույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կառավարությունն ընդունեց իմ առաջարկը, դա Նավասարդի տոնը տոնացույցում ընդգրկելն էր. կլինի օգոստոսի 11-ին և կլինի աշխատանքային օր: Այս մասին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի ներկայացման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ամեն դեպքում այդ օրը կարևոր է, որ մենք ունենանք տոնացույցում, որովհետև դա հայ ազգի ամենաառաջին իրադարձային տոնն է:

Փոփոխություններից նաև նշեմ, որ մենք ունենալու ենք արդեն հատուկ տոնացույցում ընդգրկված մարզերի և Երևանի օրեր, որոնք կնշվեն, հուսով եմ, պատշաճ մակարդակով: Գաղափարն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկը մյուսին սկսի լավ ճանաչել: Օրինակ՝ ասենք Լոռու օրն է. այդ օրը նշվի ոչ թե Վանաձորում կամ Ստեփանավանում, այլ ամբողջ հանրապետության քաղաքներում կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված այդ մարզին, ինչը կնպաստի, որ մենք վերջապես պետական ազգ դառնալու ճանապարհին ևս մի կարևոր քայլ անենք:

Կարևորում եմ նաև, որ մեռելոց օրերը՝ հինգ մեռելոց օրերը, նույնպես տեղ են գտել մեր տոների և հիշատակի մասին օրենքում: Կարգավորումն էլ կանի կառավարությունը՝ այդ օրը լինի աշխատանքային, թե ոչ աշխատանքային: Ամեն դեպքում, երբ որ այդ օրը նշվում է տոնացույցում, այն արդեն դառնում է կարևոր օր, որովհետև պետությունը մարդու նման է՝ ոչ միայն պետք է մարմին ունենա, այլ նաև հոգի, և հոգևոր տոներ ու հիշատակի օրեր էլ պետք է ունենանք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։