Երևանի փողոցներում կտեսնեք ինձ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Բոլորը

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար կալանքի տակ գտնվող անձանց ևս հնարավորություն տալ ծառայությամբ մարել իրենց պարտավորությունը և ազատվել պատժի հետագա կրումից։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը վերաբերում է 16 անձի, որոնք, գործող կարգավորման պատճառով, չեն կարողացել օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից։ Սարգսյանը ներկայացրեց կոնկրետ դեպք՝ նշելով, որ ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի մի երիտասարդ 2025 թվականին՝ 27 տարին լրանալուց հետո, վերադարձել է Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով ծառայելու կամ 8 մլն դրամ վճարելու միջոցով իր պարտավորությունը կատարելու նպատակով։ Սակայն այդ պահին գործող օրենքը տարածվում էր միայն այն անձանց վրա, որոնց 27 տարին լրացել էր օրենքի ընդունման պահին՝ 2024 թվականին, ինչի հետևանքով երիտասարդը չի կարողացել օգտվել այդ հնարավորությունից և այժմ արդեն շուրջ յոթ ամիս գտնվում է կալանքի տակ։

Պատգամավորը հիշեցրեց, որ 2026 թվականի հունվարին օրենսդրական փոփոխությամբ այդ սահմանափակումը վերացվել է, և այժմ բոլոր այն քաղաքացիները, որոնք 27 տարին լրանալուց հետո վերադառնում են Հայաստան, կարող են ծառայելով կամ օրենքով սահմանված վճարումը կատարելով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Սակայն, ըստ նրա, մինչև այդ փոփոխությունը դատապարտված 16 անձինք դուրս են մնացել այդ կարգավորումից։

Սարգսյանի խոսքով՝ իր հեղինակած նախագիծը ստացել է Կառավարության դրական եզրակացությունը, սակայն չի ընդգրկվել Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում։ Նա պնդեց, որ դրա պատճառը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է:

«Ես հիմա ստորագրահավաք եմ սկսել և կոչ եմ անում բոլոր պատգամավորներին միանալ, որպեսզի արտահերթ նիստ հրավիրենք ու հասցնենք ընդունել այս նախագիծը։ Եթե այս գումարման Ազգային ժողովում այն չքննարկվի, հարցը դուրս կմնա օրակարգից»,- ասաց նա։

Սարգսյանը նաև անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությանը՝ նշելով, որ վերջինս առանց հիմնավորման դեմ է արտահայտվել նախագծին։

«Եթե հետախուզման մեջ գտնվող անձը կարող է վերադառնալ, ծառայել ու ազատվել պատժից, ապա նույն հնարավորությունը պետք է տրվի նաև նրան, ով կամավոր վերադարձել է Հայաստան և արդեն պատիժ է կրում։ Սա պետության շահերից է բխում»,- ասաց պատգամավորը։

Ճեպազրույցի ընթացքում Հայկ Սարգսյանն անդրադարձավ նաև իր քաղաքական ապագային՝ նշելով, որ պատգամավորական լիազորությունների ավարտից հետո որոշ ժամանակ պետական պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի։

«Ութ տարի աշխատել եմ Ազգային ժողովում, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ եմ իրականացրել, իմ աշխատանքից գոհ եմ։ Հիմա ցանկանում եմ մի փոքր հանգստանալ»,- նշեց նա:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք դուրս գալ ՔՊ-ից, Սարգսյանը պատասխանեց, որ նման մտադրություն չունի։ Նա անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրությանը` նշելով, որ նորմալ է վերաբերվում վարչության որոշմանը:

Ռուբեն Ռուբինյանի թեկնածության վերաբերյալ Սարգսյանը հույս հայտնեց, որ նա լավ նախագահ կլինի և հաջողություն մաղթեց նրան: Ալեն Սիմոնյանի հետ հարաբերությունների մասին հարցերին ի պատասխան՝ Սարգսյանը նշեց, որ իրենց միջև լարվածություն չկա։

«Իրար տեսնելու դեպքում կբարևենք»,- ասաց Սարգսյանը:

Մանրամասները` տեսանյութում: