Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը 1 անգամ․ Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձ այսօր գրել է Մեղրիի զինծառայողներից մեկի ծնողը, գրել է՝ առանց զինծառայողի անունը նշելու, խնդրել է ասել հետևյալը. «Շատ շոգ է, տղաները շաբաթը մեկ են լողանում»»,- այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մեր Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ։ Հիմա պարոնայք, խնդրում եմ, ասում եմ՝ մեռնեմ ջանիդ, նախարա՛ր ջան, շտաբի պե՛տ ջան, փոխնախարա՛ր ջան, եկեք, խնդրում եմ, կազմակերպեք, արեք։ Մեծ ֆինանսական խնդիր չի։

Հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ՝ հաշվի առեք այս անոմալ շոգը ու նայեք աշխարհի փորձը. մարդիկ դրա դեմը պայքարում են։ Այնպես արեք, սկսեք Մեղրիից, բայց ոչ միայն Մեղրին, որ մեր զորքը ամեն օր լողանա, ու նաև ֆիլտր դրվի (ծորակին-խմբ․), որպեսզի ամեն օր ատամները լվանալուց այդ ջուրը մաքուր լինի։ Մեղրիին է վերաբերում ավելի շատ, մյուս տեղերը համեմատաբար ջուրը ավելի մաքուր է։

Այսինքն՝ կազմակերպչական հարցերը ֆինանսով չի այնտեղ պայմանավորված։ Դրա համար կամք է պետք, ու նաև պետք է, որ պատգամավորները՝ կլինեն իշխանական, թե ընդդիմադիր, այդ խնդիրները բարձրաձայնեն։ Այսինքն՝ այն պաշտոնյան, որը գնում է գործի տեղը նստում է, մի պահ կարող է աչք կպցնի կամ շուտ գործից դուրս գա, իմանա, որ խնդիրներ ունի բարձրաձայնված, պիտի այդ խնդիրները լուծի, ու սրանից շահելու է մեր ժողովուրդը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։