Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Անդրեզա Քերոբյանն արդեն 4 ամիս է՝ բնակվում է Երևանում։ Նա 31 տարեկան է, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից։

Անդրեզան մասնագիտությամբ ինֆոպրոդյուսեր է, սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ։ Հայաստանում աշխատում է մի քանի բրենդների հետ։ Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ մարդիկ Հայաստանում շատ բարի են։

«Նրանք ջերմ են, միշտ օգնության են հասնում ինձ, հաճելի է, երբ ճանաչում են, անգամ ցանկանում են նկարվել»,- ասում է նա։

Անդրեզան ամուսնացած է հայի հետ, ամուսնուն հանդիպել է 5 տարի առաջ, Սերբիայում։ Առհասարակ, նա շատ է սիրում ճամփորդել, եղել է Հայաստանի մի քանի մարզերում, նրան դուր է եկել բնությունը։

«Հատկապես Սյունիքն եմ շատ հավանել, այնքան գեղեցիկ, իդեալական վայր է, ուզում եմ էլի լինել այնտեղ»,- նշում է մեր զրուցակիցը։

Անդրեզան չգիտի՝ դեռ որքան կապրի Հայաստանում, բայց վստահ է՝ միշտ էլ կարող է վերադառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան