Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողով մտնել-չմտնելու հարցին՝ նշելով, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Նրա խոսքով՝ դաշինքը կընտրի այն ճանապարհը, որը, իրենց գնահատմամբ, ամենաարագը կհանգեցնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

«Կգնահատենք, թե որ ճանապարհը հնարավորություն կտա արագ հեռացնել Փաշինյանին, այդ ճանապարհն էլ ընտրելու ենք։ Չենք նայելու ոչ մեկի՝ դաշտ գցած նարատիվներին կամ խորհուրդներին։ Ի վիճակի ենք մեր որոշումները ինքնուրույն կայացնել։ Կշփվենք մեր ընտրողների և թիմի հետ ու կընդունենք միակ ճիշտ որոշումը»,- ասել է Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ, ըստ իրենց գնահատականի, դաշինքի ընտրողների շուրջ 40 տոկոսը դեռևս դեմ է պատգամավորական մանդատներ վերցնելուն, մինչդեռ 60 տոկոսը կարծում է, որ «Ուժեղ Հայաստանը» պետք է մտնի խորհրդարան։

Անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե հուլիսին «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կպետականացվեն, Կարապետյանն ասել է. «Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն ՀԷՑ-ը «գցել են իրենց ոտքերին», բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են։ Կարծում եմ՝ իրենք հիմա շատ ուրախ կլինեին, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեին»։ Իշխանափոխության հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին Կարապետյանը պատասխանել է, որ այդ հարցում ունի իր ժամանակացույցը՝ հավելելով. «Դա բոլորդ կտեսնեք»։

Մանրամասները` տեսանյութում։