Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ներքին գործերի նախարարությունից Factor.am-ին հայտնում են, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Changan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Նշված ճանապարահատվածում տեղի է ունեցել ինքնավթար։ Նշվում է, որ մահացածը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է։ Եվգենյա Համբարձումյան