Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ առաջադրվել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում և հավակնում է զբաղեցնել այդ պաշտոնը։ «Տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ և այո, հավակնում եմ»,- ասել է Ալեքսանյանը։ Հիշեցնենք` ՔՊ վարչությունում այսօր որոշվել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Մանրամասները` տեսանյութում։