Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Բոլորը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կրկին դատարանի առաջ կկանգնի․ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշում կայացրեց պաշտպանական կողմի բողոքը մասնակի բավարարել՝ ոչ թե արդարացնել Աջապահյանին, այլ գործն ուղարկել նոր քննության, այս անգամ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

«Վերաքննիչ դատարանը գտավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սույն դեպքում չի հանդիսացել որպես օրենքի հիման վրա ստեղծված և պատշաճ դատարան։ Այդ իսկ պատճառով դատավճիռը բեկանվել է և վարույթը փոխանցվել է՝ մեր կարծիքով ըստ պատշաճ ընդդատության»,- դատական ակտը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Էդգար Մանասյանը։

Աջապահյանը երկու տարի ազատազրկման էր դատապարտվել ընդամենը 10 նիստով ամփոված դատաքննության ընթացքում։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ անցկացված քննությունը Վերաքննիչ դատարանը, փաստորեն, «ոչ պատշաճ» է  գնահատում։ 

Շուրջ երեք ժամ առանձին սենյակում անցկացնելուց հետ Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց հոգևորականի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել, սակայն բացակայելու արգելքը թողեց անփոփոխ։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց ուղիղ մեկ տարի առաջ․ 2025 թվականի հունիսի 26-ին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածի հատկանիշներով։ Նույն օրը նա ձերբակալվեց, հաջորդ օրը՝ կալանավորվեց։ Իրավապահ մարմինը՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ է որակել Աջապահյանի հարցազրույցներում հնչեցրած մտքերից մի քանիսը։

«Եթե ինձ լսող լիներ՝ հեղափոխությունը վաղուց պիտի լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք՝ ասեք։ Էսօր ընտրություն՝ իբր թե կամ կամ իբր թե ընտրություն կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն»,- հարցազրույցի ժամանակ ասել էր հոգևորականը։

Ավելի ուշ նմանօրինակ արտահայտություն Աջապահյանն արել էր նաև այլ լրատվամիջոցների տված հարցազրույցում։ Ավելին, դեռևս 2024 թվականի ապրիլին «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ռազմական հեղաշրջման կոչի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն պատասխան էր ստացել, որ այնտեղ հանցակազմ չկա։ Այնինչ, մեկ տարի անց՝ Փաշինյան-Մայր Աթոռ հակամարտության սրման փուլում պարզվեց, որ հանցակազմ, այնուամենայնիվ, կա։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կողմերի համար ըստ էության անակնկալ է եղել․  Գլխավոր դատախազությունն այն կբողոքարկի Վճռաբեկ դատարանում։

Ո՞ւմ կմակագրվի գործը, այս անգամ քանի նիստով դատավճիռ կհրապարակվի․ այս հարցերի պատասխանները պարզ  կդառնան առաջիկայում։ Մինչ այդ, Աջապահյանը շտապում է Շենգավիթի դատարան՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին դատական նիստի ժամանակ տեսակցելու, դրանից հետո մտադիր էր Մայր աթոռում հանդիպել Գարեգին Բ կաթողիկոսի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան