Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից

Լուրեր

23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին Հայաստան ժամանած եվրոպացի դիվանագետներից նվերներ է ստացել։ Այդ մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնիայի նվերների հաշվառման փաստաթղթից։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 162 հազար դրամ արժողության «RECIFE» ապրանքանիշի կաշվե պայուսակ է նվիրել Փաշինյանին։   Եվրոպացի դիվանագետը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 5-ին հյուրընկալվել էր նախագահական նստավայրում։

Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսից։ Նա վարչապետին «Salvatore Ferragamo» ապրանքանիշի կարմիր փողկապ է նվիրել։ Նվերի արժեքը կազմել է 94 հազար դրամ։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը պաշտոնական այցերով Հայաստանում է եղել մարտի 19-20-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ընդունել է Կոսի գլխավորած պատվիրակությանը:

Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությունը մայիսի 7-ին Հայաստան է ժամանել։ Վարչապետը Կառավարությունում հյուրընկալել է եվրոպացի պաշտոնյային, որը նրան 70 հազար դրամ արժողությամբ an&angel ապրանքանիշի ապակյա աման է նվիրել։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ  կանոններ։  Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:     

 

Անի Թամրազյան