Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության ռազմավարության և Եվրասիական տնտեսական միության ապագայի վերաբերյալ՝ շեշտելով փոխադարձ պարտավորությունների կատարման կարևորությունը:

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ վարչապետը նշել է, որ դա հաճախ հայկական կողմից հնչող հայտարարությունների կամ գործողությունների «հայելային» արձագանքն է: Ըստ Փաշինյանի՝ քանի դեռ Հայաստանում շարունակվում է «Ղարաբաղյան շարժման շարունակության» մասին խոսույթը (այդ թվում՝ խորհրդարանում դրոշների առկայությունը), Ադրբեջանը պատասխանելու է նույնպիսի ապակառուցողական թեզերով:

Խոսելով ԵՏՄ-ի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառույցի գոյությունը պայմանավորված է չորս ազատությունների (ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների) անխափան գործունեությամբ:

«ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք։ Եթե այդ ազատ հոսքը չկա, ուրեմն չկա ԵՏՄ-ն: Եթե խնդիրը շարունակվում է ամիսներով, դա նշանակում է, որ կառույցը չի գործում»,- նշել է վարչապետը։

Ի լրումն քաղաքական հայտարարությունների, վարչապետը հայտնել է, որ մայիս ամսին Հայաստանում գրանցվել է 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ հունվար-մայիս ժամանակահատվածի համար այն կազմել է 8% :

Մանրամասները՝ տեսանյութում։