Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Զինվորի տանը այսօրվանից բուժում են ստանալու նաև փոքրիկները․ բացվեց կենտրոնի մանկական նյարդավերականգնողական բաժանմունքը։

Նորաբաց բաժանմունքը նախատեսված է երեխաների վերականգնողական բուժման և զարգացման աջակցության համար։ Այստեղ բուժում կարող են ստանալ ինչպես հենաշարժողական խնդիրներ ունեցող, այնպես էլ զգայական խանգարումներ ունեցող երեխաները։ Վերականգնողական ծառայություններ մատուցող նմանատիպ կենտրոն Հայաստանում մինչ այժմ չի գործել։

Մանկական վերականգնողական կենտրոնը բացվել է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող դահլիճում։ Բացման արարողությանը ներկա էր նաև հերոսի մայրը։

Կենտրոնը բացվել է բարերար Ժան Դադիկյանի աջակցությամբ, որին Զինվորի տան տղաների անունից խորհրդանշական պարգև հանձնվեց։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Զինվորի տան հյուրերը շրջեցին կենտրոնում, ծանոթացան նոր սարքավորումների հնարավորություններին։ Դրանք կօգնեն երեխաներին վերականգնել շարժողական և զգայական գործառույթները՝ բուժումը համադրելով խաղի և առօրյա ակտիվությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան