Ա․Ավետիսյանը հայտնել է, որ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը․ Ն․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը օրերս Պետական գույքի վարչությանը հայտնել է՝ Ծաղկաձորում գտնվող իր «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Այս մասին այսօր Իջևան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Իր հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝ «Ի՞նչ է արել Արմեն Ավետիսյանն, օրինակ». խոսքը մաքսային կոմիտեի նախկին նախագահի մասին է։ Որից հետո ԱԱԾ-ն հրապարակեց մի տեսանյութ, որում Երևանի «Golden Palace» հյուրանոցի բացման արարողությունն էր, որը եղել էր երևի 2004 կամ 2006թ.-ին։ Այն ներկայացվում էր իբրև արտասահմանյան ներդրում, իբր թե Կիպրոսից են եկել այստեղ ներդրում արել։ Իրականում՝ Հայաստանում աշխատած կոռուպցիոն փողերը տարել էին Կիպրոսում պտտել էին, բերել էին, այստեղ հյուրանոց էին կառուցել։ Ռոբերտ Քոչարյանն այդ տեսանյութում ինքն էլ է ասում, թե Հայաստանն այնքան է զարգացել, որ Կիպրոսից ներդրողներ են գալիս», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները ՝ տեսանյութում։