3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հայաստանի աշակերտական թիմը Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում արժանացել է 3 արծաթե և 1 բրոնզե մեդալի։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ առցանց ձևաչափով անցկացված օլիմպիադային մասնակցել են 26 երկրի 126 աշակերտներ։

«Հունիսի 19-22-ը ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետն առցանց ձևաչափով երկրորդ անգամ անցկացրել է աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադա, որին մասնակցել են 26 երկրի 126 աշակերտներ։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։

Հայաստանի թիմն արժանացել 3 արծաթե (Սամվել Խաչատրյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, Էրիկա Հարությունյան՝ «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, Միքայել Դարբինյան` «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան) և 1 բրոնզե (Տիգրան Աթյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան) մեդալի։ Օլիմպիադային մասնակցել են նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սարգիս Խալաթյանը և Գյումրու ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Մխիթարյանը։

Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը (ԵՊՀ դասախոս, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ)։

Օլիմպիադան անցկացվել է անգլերենով․ այն բաղկացած էր երեք փուլից՝ տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային։

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության միջազգային 1-ին բաց օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալի»,- ասված է հաղորդագրությունում։