«Կարծում եմ՝ ԼՂ շուրջ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց մենք տեղյակ չենք, և որոնք պետք է շատ արագ անել»․ Աղասի Ենոքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ «Իմ քայլը» դաշինքին ընդդիմություն կարող է լինել ՀՀԿ-ն, քանի որ այսօր խորհրդարանական ընտրություններում պայքարող մյուս ուժերը համագործակցել են Փաշինյանի կառավարության հետ, և ընդդիմություն են միայն այն պատճառով, որ Փաշինյանը չի ցանկացել այլևս նրանց տեսնել կառավարությունում։

«Միակ ուժը, որ չի համագործակցել Փաշինյանի հետ, դա ՀՀԿ-ն է, և, ըստ էության, միայն այն կարող է բռնել ընդդիմության տեղը, որովհետև մնացածը կլինեն «օրինացերկիրներ», այն ֆունկցիան կկատարեն, ինչ որ «Օրինաց երկիրն» էր կատարում տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ «Իմ քայլի» 80-90 տոկոսանոց ռեյտինգը կարող է զսպել միայն ՀՀԿ-ն, որովհետև մնացած բոլորը ինչ-որ պահի եղել են հեղափոխության մեջ։

Հարցին, թե ՀՀԿ-ն արդյոք կարող է ընդդիմություն լինել այն պարագայում, երբ պատասխան չի տվել նախկինում արածների համար և նրանցից շատերին սպառնում է կոռուպցիոն գործերով ճաղերի հետևում հայտնվելու վտանգը, քաղաքագետը պատասխանեց, որ եթե ՀՀԿ-ականների դեմ կոռուպցիոն գործեր կային, դրանք պետք է մինչ այժմ գոնե հարուցված լինեին։

«Դա ասֆալտին փռելու շոուների կարևոր մասն էր, որը ընտրազանգված կբերեր Նիկոլ Փաշինյանին։ Եթե կային նման դեպքեր, հաստատ պետք էր դա անել»,-շեշտեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ փոխարենն արդեն իսկ ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ եղած կոռուպցիան և որ նորերը «արհեստավարժ չեն կոռուպցիայի մեջ»։

Քաղաքագետը նաև անհասկանալի է համարում Փաշինյանի քննադատությունը՝ ուղղված ՀՀԿ-ին բանակի սնունդի հետ կապված․ «Փաշինյանը, փորձելով զսպել ՀՀԿ-ին, ասաց՝ գնացեք կերեք, թե բանակում ինչպիսի ռագու են սարքում։ Կներեք, բայց ինքը արդեն 7-8 ամիս հանրապետության ղեկավարն է։ Ես համոզված եմ, որ զինվորի էտ ռագուն 8 ամիս առաջ չեն եփել, Փաշինյանի իշխանության ժամանակ են եփել»։

Աղասի Ենոքյանը նաև համոզված է, որ ԼՂ խնդրի հետ կապված իրական վտանգ կա այսօր։ «Կարծում եմ՝ ԼՂ շուրջ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց մենք տեղյակ չենք, և որոնք պետք է շատ արագ անել»,- ասաց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ ամբողջ արտաքին քաղաքականության ձախողում անվանելով Իրանի հետ հնարավոր սահմանի փակման մասին Փաշինյանի հայտարարությունը։

Մանրամասները դիտեք Աղասի Ենոքյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան