ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կճանաչվեն հանրության գերակա շահ․ կառավարությունը ներկայացրեց նախագիծը

Լուրեր

14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ: Նման նախագիծ է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախագծի հիմքում պետության այն դիրքորոշումն է, որ էլեկտրաէներգիայի բաշխման համակարգը սովորական բիզնես չէ։ Դա ռազմավարական նշանակության ենթակառուցվածք է, որի աշխատանքից կախված են բնակչության առօրյան, արդյունաբերության գործունեությունը, պետական կառույցների աշխատանքը, տրանսպորտն ու կապի համակարգերը։

Նախարարության հիմնավորման համաձայն՝ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս սահմանափակել սեփականության իրավունքը, եթե դրա համար առկա է հանրության գերակա շահ, և եթե պահպանվում են իրավաչափության, անհրաժեշտության ու համաչափության սկզբունքները։ Պետական մարմինների գնահատմամբ՝ եթե էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում առաջացած խնդիրները կարող են վտանգել հանրային շահը, պետության միջամտությունը կարող է համարվել իրավաչափ։

Նախագծում առանձնահատուկ ընդգծվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը այն ծառայություններից է, որը չի կարող դադարել նույնիսկ կառավարման ճգնաժամի պայմաններում։ Այդ պատճառով պետությունը պարտավոր է ապահովել համակարգի անխափան աշխատանքը՝ անկախ ընկերության վիճակից կամ սեփականատիրոջ փոփոխությունից։

ՏԿԵՆ-ը հիշեցնում է, որ գործող օրենսդրության համակարգային վերլուծությունը ցույց է տալիս՝ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտը բնական մենաշնորհ է և գտնվում է պետական հատուկ վերահսկողության ներքո։ Այդ վերահսկողության նպատակն է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը և ծառայությունների շարունակականությունը։

Հիմնավորման մեջ ուշադրություն է դարձվում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման գործընթացի նախաձեռնմանը։ Նախարարության գնահատմամբ՝ այդ քայլը վկայում է, որ իրավասու մարմինը արձանագրել է հնարավոր խախտումներ կամ ռիսկեր, որոնք կարող են վտանգել հանրային շահը։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության անխափան էլեկտրամատակարարմանը, սոցիալական և ռազմավարական նշանակության օբյեկտների բնականոն գործունեությանը, էներգետիկ համակարգի կայունությանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։

Նախարարությունը շեշտում է, որ բաշխիչ ցանցերի գործունեության խափանումը կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և անվտանգային լուրջ հետևանքների։ Հենց այս հանգամանքով է, ըստ հիմնավորման, պայմանավորված պետության ոչ միայն իրավունքը, այլև սահմանադրաիրավական պարտականությունը՝ միջամտելու այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պաշտպանել հանրային շահը։

Նախագծում նաև հղում է կատարվում Սահմանադրությանը, համաձայն որի՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել օրենքով, եթե դրա նպատակը հանրության գերակա շահի ապահովումն է։ Տվյալ դեպքում, ըստ ՏԿԵՆ-ի, այդ շահը դրսևորվում է բնակչության կենսական ծառայությունների անխափան ապահովման, էներգետիկ անվտանգության պահպանման և հանրային կարգի պաշտպանության անհրաժեշտությամբ։

Այսպիսով, կառավարությունը հիմնավորում է, որ ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողության ուժեղացման հարցում առաջնային են ոչ թե սեփականության, այլ հանրային անվտանգության, կայունության և էներգետիկ համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումները։

 

Եվգենյա Համբարձումյան