Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը

Լուրեր

03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 3-ին դատավորները հրավիրել են ընդհանուր ժողով, որի օրակարգում դատավորների էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների ընտրության հարցն է։ Դատական դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների անունները, որոնք հավակնում են դառնալ հանձնաժողովի անդամ։

«Մրցութային հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 9-ի նիստում, ամփոփելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով որոշման հավելված 2-ի 2-րդ կետով, 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով և հավելված 3-ի 12-րդ և 16-րդ կետերով, որոշել է Դատավորների ընդհանուր ժողովին որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ ներկայացնել՝

1.«Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Մանուշ Մարալչյան) առաջադրված Արտակ Մնացականյանի թեկնածությունը,

2.«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Արաքս Մելքոնյան) առաջադրված Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը,

3.«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Էլինա Խաչատրյան) առաջադրված Մելիք Մելիքյանի թեկնածությունը,

4.«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Ռուբեն Մելիքյան) առաջադրված Արմինե Թումասյանի թեկնածությունը,

5.«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան) առաջադրված Արթուր Մկրտչյանի թեկնածությունը,

6.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (գործադիր տնօրեն՝ Սոնա Այվազյան) առաջադրված Անուշ Հակոբյանի թեկնածությունը,

7.«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Լուսինե Հակոբյան) առաջադրված Լուսինե Հակոբյանի թեկնածությունը,

8.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Արթուր Սաքունց) առաջադրված Մարիամ Անտոնյանի թեկնածությունը»,- նշված է Դատական դեպարտամենտի հայտարարության մեջ։

Նշենք, որ թեկնածուների մեջ կան անձինք, որոնց կենսագրական տվյալներն ու կապերն առավել հետաքրքրություն են ներկայացնում։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից առաջադրված Արթուր Մկրտչյանը, օրինակ, նախկին դատավոր է, երեք տարի եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Այդ դատավորը քննել է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու վերաբերյալ քրեական գործը, սակայն մի քանի տարվա քննությունից հետո Խաչատրյանների գործի քննությունը սկսվել է նորից, քանի որ Արթուր Մկտչյանը չի հասցրել ավարտել գործը։

Խաչատրյանների գործը նաև Դատական դեպարտամենտի ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Սա այն հինգ գործերից մեկն էր, որով դեպարտամենտն ուսումնասիրություն էր իրականացրել՝ պարզելու համար գործի ձգձգման պատճառները։ Ու չնայած այն հանգամանքին, որ Մկրտչյանը մի քանի տարի շարունակ չէր ավարտել գործի քննությունը՝ դեպարտամենտը եկել էր եզրահանգման, որ Խաչատրյանների վերաբերյալ գործը դատավորի մեղքով չի ձգձգվել։

Արթուր Մկրտչյանին դատական համակարգի հետ կապում է ոչ միայն դատավորի կենսագրությունը, այլ նաև որդին, որը ևս դատավոր է։ Ստացվում է՝ Մկրտչյանը ցանկանում է դառնալ մի հանձնաժողովի անդամ, որտեղ ի թիվս այլ անձանց, կարող են քննության առարկա դառնալ նաև իր որդու կողմից ենթադրյալ խախտումները։

Մելիք Մելիքյանն աշխատում է Վճռաբեկ դատարանում՝ որպես աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնակատար։

Արաքս Մամուլյան