Հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներին և քարտուղարներին չեզոքացնու՞մ են. ինչ մտավախություն ունի իշխանությունը

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Ընտրատեղամասերում հանձնաժողովի նախագահների և քարտուղարների փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին փոխանցում են Factor.am-ի աղբյուրները: Բանն այն է, որ ԿԸՀ-ն 2018 թվականի նոյեմբերի 15-ի նիստում որոշել է, որ ՀՀԿ-ն Հայաստանի ամբողջ ընտրատեղամասերում ունենալու է 1110 նախագահ և քարտուղար, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը հանձնաժողովի նախագահ և քարտուղար ունենալու է 594 ընտրատեղամասերում, ԵԼՔ կուսակցությունների դաշինքն էլ միասին վերցրած՝ ունենալու է 172, ՀՅԴ-ն՝ 134:

Սա, մեղմ ասած, նոր իշխանությունների սրտով չի եղել, և նրանք ձեռնամուխ են եղել, որ ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահներն ու քարտուղարները փոխարինվեն չեզոք անձանցով: Իհարկե, խոսքը ոչ բոլորի մասին է: Իշխանությունների այս ցանկությունը եղել է պատճառ, որ հանձնաժողովների բազմաթիվ նախագահներ և քարտուղարներ ինքնաբացարկ հայտնեն: Օրվա իշխանությունը կասկածներ է ունեցել, որ հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները նախկին մեթոդներով «կաշխատեն» ՀՀԿ-ի համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում չհերքեց տեղեկությունները, որ հանձնաժողովի նախագահներն ու քարտուղարները ինքնաբացարկներ են հայտնում:

«Եղել են ինքնաբացարկներ, բայց որ կուսակցությունից որ ինքնաբացարկ են հայտնել, այդ նույն կուսակցությունն էլ տեղը համալրում է: Ինքնաբացարկներ միշտ էլ լինում են, նրանք ինքնաբացարկներ կարող են ներկայացնել քվեարկությունից հինգ օր առաջ»,- ասաց Մուկուչյանը:

Հարցին էլ՝ մինչ այս պահը քանի հոգի է ինքնաբացարկ հայտարարել, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ դա անընդհատ լինող պրոցես է»:

Տեղեկացանք նաև, որ ինքնաբացարկ ներկայացրած անձանց ՀՀԿ-ի քվոտայի տակ փոխարինում են այլ անձինք, ովքեր կապ չունեն այս կուսակցության հետ:

Հայկ Վարդանյան