Հայաստան 10 կգ մարիխուանա ներմուծելու կասկածանքով 4 անձ է ձերբակալվել

Լուրեր

22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Բոլորը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Իրանի քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի՝ 10 կգ մարիխուանա։ Իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Իրանի 2 և Հայաստանի 2 քաղաքացիներ․ Իրանի քաղաքացիների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ քաղաքացին պատրաստվում է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի՝ 10 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, թե՛ թմրամիջոցների տեղափոխելու եղանակը և թե՛ այն տեղափոխող ու ստացող անձանց ինքնությունը: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ԻԻՀ քաղաքացիներ Հ․Ա․-ն և Մ․Թ-ն։

Ձերբակալված անձինք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են: Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ են ստացվել, որ հիշյալ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը՝ 3 կիլոգրամը, ՀՀ տարածքում պետք է փոխանցվեր այլ անձանց։ Պարզվել է, որ 3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը ձեռք են բերելու ՀՀ 2 քաղաքացի: Վերջիններս իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ձերբակալվել և տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։

Ձերբակալված Ա․Գ-ն և Է․Խ-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են:

Իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։