«Հետադարձ հիփոթեք» և «ամուսնու բացառիկ սեփականության իրավունք»․ նոր ինստիտուտներ՝ օրենսդրությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

Առաջարկում ենք ներդնել 2 նոր ինստիտուտ. մեկը հետադարձ հիփոթեքն է, և մյուսը՝ ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։

«Հետադարձ հիփոթեքը դա վարկային պայմանագրի նոր տեսակ է, որը ամրագրվում է Քաղաքացիական օրենսգրքում և կարգավորում է հետևյալ հարաբերությունները. եթե քաղաքացին հասել է իր կենսաթոշակային տարիքին և ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք՝ բնակելի նշանակության բնակելի տուն, բնակարան կամ ամառանոց, վերջինս հնարավորություն ունի բանկի կամ վարկային կազմակերպության հետ (կամ թեկուզ այլ երրորդ կողմի ներգրավմամբ) կնքելու պայմանագիր, որով կգրավադրի իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը և դրա գնահատված շուկայական արժեքի դիմաց կստանա ամեն ամիս որոշակի պարբերական վճարումներ։

Քաղաքացին իր կենդանության օրոք որևիցե պարտավորություն չի ունենա բանկին վճարումներ կատարելու, այսինքն՝ ստացված գումարը վերադարձնելու, տոկոսները վճարելու և այլն։ Ըստ էության, պայմանագրային հարաբերությունները կավարտվեն այն դեպքում, երբ անձը կմահանա։ Դրանից հետո քաղաքացու իրավահաջորդները, եթե կունենան նման ցանկություն, հնարավորություն կունենան վեցամսյա ժամկետում բանկին դիմելու և մարելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր իրենց իրավանախորդը։ Կամ, եթե նման ցանկություն չեն հայտնում, ապա գույքի սեփականության իրավունքը կփոխանցվի բանկին կամ (եթե դա խառը եռակողմ պայմանագիր է) այլ սուբյեկտի, և կամ կիրացվի ու կստանան այն գումարները, որոնք վճարվել են քաղաքացուն կենդանության օրոք, կամ ուղղակի կմնա սեփականության իրավունքով այն սուբյեկտին՝ ինչպես ասացի՝ բանկին, վարկային կազմակերպությանը կամ երրորդ անձին։

Անդրադառնամ ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտին։ Եթե գիտեք, այսօր ամուսինների՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը հանդիսանում է նրանց ընդհանուր համատեղ սեփականությունը, ինչը նշանակում է, որ երբ մի սեփականատերը մահանում է, այդ գույքը ներառվում է ժառանգական զանգվածի մեջ։ Եվ այն ամուսինը, որը կենդանի է մնացել, ստանում է գույքի 50%-ի սեփականության իրավունքը, իսկ մյուս 50%-ը բաշխվում է օրենքով սահմանված ժառանգների միջև»,-նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։