Ադրբեջանը ոչնչացրել է Աստղաշենի երկու հուշարձանները․ Artsakh Monuments

Լուրեր

25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
Բոլորը

Artsakh Monuments ֆեյսբուքյան էջի հրապարակած տվյալների համաձայն՝ արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Աստղաշեն գյուղում գտնվող երկու հուշարձան՝ մեկը՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների, մյուսը՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին նվիրված։ Այս ֆոնին հարց է առաջանում՝ ռուսական կողմը, մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որևէ արձագանք կտա՞ խորհրդային զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացմանը։

«Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին։

Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրու համայնքապետարանը հայտնել էր, որ անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը՝ պոկելով համալիրի տարածքում տեղադրված հերոս քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։

Ռուսական տեղեկատվական շրջանակները շտապեցին միջադեպը որակել որպես ռուսատյացության արտահայտություն։ Դեպքին անդրադարձան ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ ակնկալելով Հայաստանի իշխանությունների գնահատականը տեղի ունեցածի վերաբերյալ։