ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ խախտում է արձանագրել «Էլեկտրիկ Երևան»-ի գործով

Լուրեր

22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ գտնելով, որ 2015 թվականի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում երկու քաղաքացու ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է յուրաքանչյուր դիմումատուի վճարել 2,000 եվրո՝ ոչ նյութական վնասի, և 250 եվրո՝ դատական ու այլ ծախսերի փոխհատուցման համար։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատներ N 5293/16 և 5295/16) գործերով՝ գտնելով, որ դիմումատուներին ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։

Գործը վերաբերում է 2015 թվականի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից բերման ենթարկված երկու քաղաքացիներին՝ Աբրահամ Աշղյանին և Նարինե Պողոսյանին, ում զրկել են ազատությունից՝ առանց որևէ հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության։

ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ցանկացած ազատությունից զրկման դեպք զերծ լինի կամայականությունից և չհակասի Կոնվենցիայի պահանջներին։

Հղում անելով իր նախադեպային իրավունքին, մասնավորապես՝ «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործին՝ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ դիմումատուների ձերբակալությունները չեն հիմնվել «հիմնավոր կասկածի» վրա, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների հիմնական նախապայմաններից է։ Դատարանը, հետևաբար, արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Որպես արդարացի փոխհատուցում՝ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը յուրաքանչյուր դիմումատուի վճարել 2,000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ինչպես նաև 250 եվրո՝ դատական և այլ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Թեև դեպքերը տեղի են ունեցել շուրջ տասնմեկ տարի առաջ, այս վճիռը կարևոր նշանակություն ունի՝ վերահաստատելով, որ խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ազատությունից զրկման միջոցները չեն կարող կիրառվել առանց բավարար փաստական հիմքերի և հիմնավոր կասկածի առկայության»,- ասված է հաղորդագրությունում։