«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների պահման պայմանները մտահոգիչ են․ դիտորդական խումբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դիտորդների խումբը հունիսի 6-ին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատազրկված անձանց, այդ թվում՝ այդ ժամանակ կալանավորված Արտուր Օսիպյանի և հացադուլ հայտարարած անձանց հետ։ Խումբը մտահոգիչ է համարել հացադուլավորների պահման պայմանները, իսկ ԱՆ-ից հայտնել են, որ նրանք տեղափոխվել են բարվոք վիճակում գտնվող խուց։ Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է հունիսի 10-ին, և նա ազատ է արձակվել։

«2026 թվականի հունիսի 6-ին Դիտորդների խումբը այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատազրկված անձանց հետ, ինչպես նաև դիտարկել խցային պայմանները։

Առանձնազրույց է տեղի ունեցել նաև կալանավորված անձ Արտուր Օսիպյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ ունի ողջամիտ վախեր իր կյանքի և անձնական անվտանգության վերաբերյալ, որոնք, ըստ նրա, պայմանավորված են հանրային հնչեղություն ստացած քաղաքական հայտարարություններով և իր ներկայիս կարգավիճակով։ Հիշեցնենք, որ 2026թ․-ի հունիսի 10-ին Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է և նա ազատ է արձակվել։

ՀՀ արդարադատության նախարարությունը (ԱՆ) պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ հիմնարկում պահվելու ողջ ժամանակահատվածում Արտուր Օսիպյանի կյանքի, առողջության և անձնական անվտանգության ապահովման նպատակով կատարվել է անհատական ռիսկի գնահատում և ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ։

Այցի ընթացքում Խմբի անդամները տեսակցել և առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած կալանավորված անձանց։ Խումբը հատկապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հացադուլի մեջ գտնվող անձինք շարունակում են պահվել խիստ խոնավ, ցուրտ, գարշահոտ և բնական լուսավորության անբավարար պայմաններում գտնվող խցերում։

ՀՀ ԱՆ պատասխան գրությամբ հայտնել է, որ հացադուլ հայտարարած անձինք տեղափոխվել են վեցերորդ մասնաշենքի 001 խուց, որը գտնվում է բարվոք վիճակում, ունի բնական և արհեստական լուսավորություն, առանձնացված և մոտ զբոսահրապարակ, ինչպես նաև առկա չեն խոնավության հետքեր։ Ըստ ԱՆ-ի 2025 թվականին 10-րդ խցում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, սակայն կարճ ժամանակահատված անց կրկին առաջացել է խոնավություն, ինչի վերաբերյալ կցվում են համապատասխան լուսանկարները։

Միաժամանակ արձանագրվել է, որ կալանավորված անձ Հ․Ս-ն շուրջ 26 օր հացադուլի մեջ գտնվելու պայմաններում շարունակում է բարձրացնել իր երկու անչափահաս երեխաների հետ տեսակցության կազմակերպման խնդիրը՝ նշելով, որ արդեն ամիսներ շարունակ զրկված է նրանց տեսնելու հնարավորությունից։ Խումբը այս մասով դիմել էր ինչպես ՀՀ ԱՆ-ին, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ ՀՀ ԱՆ-ի կողմից տրվել է պարզաբանում այն մասին, որ կալանավորի դիմումի հիման վրա Հիմնարկը 2026 թվականի հունիսի 10-ին համապատասխան գրություն է ուղղել են «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ տեղեկանալու կալանավորված անձ Հ․Ս․-ի և իր անչափահաս երեխաների տեսակցության կազմակերպման հնարավոր միջոցների մասին։

Դիտորդների խումբը ՀՀ ԱՆ-ին ուղղված գրությամբ ներկայացրել է նաև այլ ազատազրկված անձանց կողմից բարձրաձյանցված խնդիրները և խնդրել համապատասխան քայլեր ձեռնարկել։

2026թ-ի հունիսի 16-ին ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության պատասխան գրությունը»,- ասված է հաղորդագրությունում։