Հայտնաբերվել է 194 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Լուրեր

22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հունիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6656 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 194 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 158 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 847, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 36, վարելու ընթացքում ծխելու՝ 668, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 271, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 71 և 2210 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 143-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 168-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 55-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 95 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 19912 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 277 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 282 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 440 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 73, չամրակապված վարելու՝ 6999, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 346, վարելու ընթացքում ծխելու՝ 738, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 869, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 104, արագության գերազանցման՝ 2274 և 5726 այլ իրավախախտում։ 338 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 937-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 491-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 235-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 16 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։