Հայաստանն ընտրեց Եվրոպան, բայց պետք է զգուշանա Պուտինի Ռուսաստանից․ ամերիկացի վերլուծաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերընտրելով՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց «Եվրոպան՝ Ռուսաստանի փոխարեն»։ Independence Media Avenue-ին տված հարցազրույցում անդրադառնալով հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ այս մասին ասել է «National Post»-ի վերլուծաբան Դայան Ֆրենսիսը։

Նա, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ Հայաստանը «վտանգավոր ուղի է մտնում», քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չափազանց դժգոհ է այն ամենից, ինչ տեղի է ունենում»։

Ֆրենսիսը նաև նշել է, որ Մոսկվան տեսնում է՝ ինչպես է անհետանում իր, այսպես կոչված, ազդեցության ոլորտը, և իր ունեցած ցանկացած լծակ կօգտագործի՝ դեպի Արևմուտք Երևանի շրջադարձը կանգնեցնելու համար։

«Նրանք պետք է ամբողջությամբ պատրաստ լինեն նրան, որ այն բոլոր գործողությունները, որ Ռուսաստանը ձեռնարկել է Ուկրաինայում և այլուր, նաև իրենց երկրում կիրականացվի»,- նշել է ամերիկացի փորձագետը։

Այնուամենայնիվ, նրա կարծիքով, Փաշինյանի դիրքն ուժեղ է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարձակ քայլի դիմեց՝ հրապարակավ աջակցելով Հայաստանի վարչապետին, ինչը չարեց Ուկրաինայի պարագայում, որն այդ պահին արդեն ավելի քան չորս տարի դիմակայում էր ռուսական լայնածավալ ներխուժմանը։

Դայան Ֆրենսիսը նաև կարծում է, որ Եվրամիությունը կարող է օգնել Հայաստանին, եթե սկսի «իրեն որպես գերտերություն պահել, որը ԵՄ-ն կարող էր լինել»։

«Նրանք պետք է ակտիվորեն աշխատեն Հայաստանի հետ և օգնեն նրան։ Խոսքը ոչ թե զորքեր ուղարկելու, այլ փոխադարձ առևտրային կապեր հաստատելու և այլն միջոցների մասին է»,- ասում է Ֆրենսիսը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից