Մեքենայից հայելու ապակիներ գողացած 28-ամյա երիտասարդը կալանավորվել է

Լուրեր

05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենայից հայելու ապակիներ գողանալու և դրանք վերադարձնելու դիմաց գումար պահանջելու հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Իրավապահների տվյալներով՝ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ, որը ձերբակալվել և կալանավորվել է։

«Մայիսի 29-ին Դավթաշենի 4-րդ թաղամասի բնակիչը ոստիկանություն էր հայտնել, որ գիշերը շենքի բակում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են կողային հայելիների ապակիները և թողել Telegram-ի հղում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գողության և շորթման հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են ենթադրյալ կատարողի ինքնությունը։ Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նույն օրը նա ձերբակալվել է։

Դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,- գրված է հաղորդագրության մեջ։