ԵԱ. Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել են ֆուտբոլի կանանց Եվրոպայի Մ-17 և Մ-19 առաջնությունների 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունները։
Հայաստանի Մ-17 հավաքականը B2 խմբում կխաղա Թուրքիայի, Անդորրայի ու Չեռնոգորիայի հետ։
Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է B2 խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Բուլղարիայի և Վրաստանի հետ։