Գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Իմ տպավորությամբ՝ մամուլում մեկնաբանությունները շատ ավելի վատն են, քան իրականում գետնի վրա տեղի ունեցողը, որովհետև գետնի վրա մենք բնականոն հունով գազամատակարարում ենք ստանում և ստանում ենք այն սակագնով, որը սահմանված է, աշխատում ենք գործընկերների հետ այնպես, ինչպես աշխատել ենք նախկինում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա պնդմամբ՝ ռիսկերը կառավարվում են, այդ թվում սակագնի ավելացման մասով մտահոգությունները․ «Թույլ տվեք շատ փակագծեր չբացել, մենք մեր ռիսկերը կառավարում ենք, որովհետև այդքան էլ պատկերը այնպիսին չէ, ինչպիսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հայացքից: Ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն: Մենք պայմանագիր ունենք և այդ պայմանագրի ժամկետը ձմեռվանից էլ հետո է լրանում, միակողմանի պայմանագիր խզելու համար հիմքեր են պետք: Մենք նորմալ աշխատում ենք, ստանում ենք գազը այն սակագնով, որով ստացել ենք, ստանում ենք գազը այն գրաֆիկով, որով ստացել ենք, գործընկերների հետ նորմալ… չէ՛, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք, մեր աշխատանքային հարաբերություններում ոչինչ չի փոխվել»։

Տնտեսական հարցերից անցում կատարելով ընտրությունների արդյունքում, Խուդաթյանն անդրադարձավ երեկ համացանցում տարածվող այն տեղեկությանը, թե տեղամասերից մեկում ՔՊ-ն 0 ձայն էր ստացել․

«Այս մեդիատերորը նպատակ ունի տպավորություն ստեղծել, որ մեր իշխանությունը ընտրությունների կազմակերպման մասով նման է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին, այսինքն՝ ընտրախարդախ արարիչների իշխանություն: Բնականաբար հասկանում եմ ԲՀԿ-ի գործընկերներին, իրենք շեմային վիճակում են գտնվում, և որոշակի քվեների տեղաշարժ կարող է արդյունք ապահովել իրենց համար: Ես էլ լինեի իրենց տեղը՝ վերահաշվարկի համար կդիմեի: Այդ մասով ֆորսմաժորային ինչ-որ իրավիճակ չունենք: Վերահաշվարկը կարվի, կհասկանանք՝ վերահաշվարկի արդյունքում փոխվո՞ւմ է պատկերը, թե՞ ոչ: Բայց եթե պատկերը նույնիսկ փոխվի, ավելանա ինչ-որ քաղաքական ուժերի կամ պակասի ինչ-որ քաղաքական ուժերից, դա լինելու է մի քանի քվեների համար, այսինքն՝ ընդամենը խոսքը մի քանի քվեի մասին է: Արդեն մինչև այս պահը տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեները: Այսինքն՝ տրամաբանություն չկա նաև այդ առումով, մեկնաբանությունները չեմ հասկանում՝ ինչի մասին են: «Քաղաքացիական պայմանագիր»-ը, օրինակ, ընտրությունները պայմանական ասած կեղծի այնպես, որի արդյունքում իր քվեները, քաղաքացու կողմից ստացված քվեների համար արձանագրվեն, օրինակ, հազարով ավելի ցա՞ծր: Այդտեղ տրամաբանություն չկա: Ըդդիմությունը այս ընտրություններում ձախողվել է»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։