Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ընդդիմությունը պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։

«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում։ Դրա համար կան բազմաթիվ փաստեր, փաթեթը պատրաստվում է, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները վերջնական հայտարարելուց, էս վերջնահաշվարկը ավարտելուց հետո նաև գնալու ենք էդ ճանապարհով։ Ակնհայտ հասկանալով՝ ովքեր են նստած Սահմանադրական դատարանում, ակնհայտ հասկանալով նաև նրանց կաշկանդվածությունը և, ըստ էության, իշխանության կցորդ լինելու հանգամանքը, ծանրակշիռ փաստերով մենք մտնելու ենք Սահմանադրական դատարան՝ արդյունքները հրապարակելուց, էս վերջնահաշվարկը ավարտելուց հետո։ Ինչ հիմնավորումներով, ինչ իրավական հիմքերով, ինչ ծավալով՝ բավականին մեծ փաթեթ պատրաստվում է, դրա մասին համապատասխան մեր իրավական խումբը հանդես կգա»,- նշեց Սաղաթելյանը։

Անդրադառնալով խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ քննարկումներին՝ Սաղաթելյանն ասաց, որ վերջնական որոշում դեռ չկա։ Նրա խոսքով՝ այդ հարցը կքննարկվի ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, քանի որ կարևոր է միասնական դիրքորոշման ձևավորումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։