Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը դիմել է համակիրներին՝ նշելով, որ ներկայում ընթանում է ձայների վերահաշվարկ, որի արդյունքներից հետո պարզ կդառնա՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի՞ խորհրդարան, թե՝ ոչ։

Կարապետյանի խոսքով՝ այդ հանգամանքը կարևոր է, քանի որ խորհրդարանում ընդդիմությունը կարող է ավելի ազդեցիկ դեր ունենալ գլխավոր դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների գործընթացում, ինչպես նաև վերահսկողական գործառույթներ իրականացնել իշխանության նկատմամբ։

«ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Սիրելի՛ հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեզ համար առաջնային է, մեր ընդհանուր հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ առաջնային է։ Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անել, որ դատարանի նախագահների նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է, և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, տեսանք որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ»,- ընդգծեց Կարապետյանը։

Խոսելով իշխանափոխության հնարավոր ուղիների մասին՝ Կարապետյանը նշել է, որ գոյություն ունի երկու տարբերակ՝ ընտրությունները և սահմանադրական ճանապարհով փողոցային պայքարը։

«Փողոցային պայքարի արդյունքում պետք է Ազգային ժողովը, Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքական ուժերի ստացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 727,827 ձայն (49,825%)

«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 340,088 ձայն (23,281%)

«Հայաստան» դաշինք՝ 145,113 ձայն (9,934%)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58,378 ձայն (3,996%)

«Միասնության թևեր» կուսակցություն՝ 33,644 ձայն (2,303%)

«Հայաստանի շնորհապետական կուսակցություն»՝ 30,807 ձայն (2,109%)

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցություն՝ 26,567 ձայն (1,818%)

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 25,624 ձայն (1,754%)

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 21,478 ձայն (1,470%)

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7,258 ձայն (0,496%)

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն՝ 6,750 ձայն (0,462%)

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5,284 ձայն (0,361%)

«Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն»՝ 2,679 ձայն (0,183%)

«Ռեֆորմիստների կուսակցություն»՝ 1,456 ձայն (0,096%)։

Ընդհանուր առմամբ, կուսակցությունների և դաշինքների օգտին տրված ձայների թիվը կազմել է 1 մլն 459 հազար 455, իսկ արձանագրված անճշտությունների թիվը՝ 1,279։

Հիշեցնենք՝ նախօրեին ԲՀԿ-ն հայտարարեց, որ պահանջելու է վերահաշվարկ, և չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը։ «Միասնության թևեր»-ը ևս հայտարարել էր, որ չի ընդունում հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական արդյունքները և որ նախաձեռնում է արդյունքների վերահաշվարկի գործընթաց։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ևս հայտարարել է, որ վիճարկելու են ընտրությունների արդյունքները և հետագա անելիքները քննարկում են ընդդիմադիր գործընկերների հետ:

Ի դեպ, վերահաշվարկ պահանջելու վերջնաժամկետն արդեն ավարտվել է և սկսվել է դիմումների քննարկման գործընթացը։

Արփի Հակոբյան