Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Քաղաքականություն
09.06.2026 | 10:20
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
«Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելու և մեր երկու ժողովուրդների համար բարգավաճում ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելուն»,- նշել է Կանադայի վարչապետը: