Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա, բանակը թալանելու ձեր իրավունքն եք պաշտպանո՞ւմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

«Շուշան Պետրոսյանն ու Արմեն Աշոտյանը Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում»,- այսօր Սպիտակ քաղաքում կրկին անդրադառնալով երեկ ՔՊ վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը:

Սասուն Միքայելյանի այս հայտարարությունը սուր քննադատության էր արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն էր հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, որ «նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ»:

Ավելի ուշ Միքայելյանը պարզաբանել էր, թե իրականում ինչ է ուզեցել ասել, հայտարարությանը երեկվանից անդրադառնում է նաև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը՝ նշելով, որ տվյալ անձինք բանակից խոսելու որևէ բարոյական իրավունք չունեն: «Դուք երկար տարիներ հետևել և ղեկավարել եք բանակի թալանը, հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավո՞ւնքը, թույլ չեմ տալու ձեզ»,- դիմելով հանրապետականներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: