Սաշա Աֆյանի գործով Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող

Լուրեր

05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Դատարանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը, և Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի վերաբերյալ քրեական գործով Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող։ Գործը վերաբերում է մարտիմեկյան դեպքերի ժամանակ Մուշեղ Սաղաթելյանին խոշտանգելու և նրա ապօրինի դատապարտման հանգամանքներին։

«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի օգոստոսի 14-ին տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2026 թվականի հունվարի 9-ին հանձնվել էին դատարան, որտեղ ներկայում ընթանում են հիմնական դատալսումները:

Սաշա Աֆյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, դատախազը 2026 թվականի ապրիլի 27-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի կենտրոնում, այնուհետև ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված, սակայն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով ապօրինի դատապարտված, իսկ հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդուն նույնպես տուժող ճանաչելու վերաբերյալ (նախկին Քրեական դատավարության օրենսգրքի տերմինաբանությամբ՝ մահացած տուժողի իրավահաջորդ):

Դատարանի կողմից հանրային մեղադրողի միջնորդությունը բավարարվել է. Սաշա Աֆյանի վերաբերյալ գործով Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող»,- ասված է հաղորդագրությունում։