Իջևանի համայնքին են վերադարձվել Աչաջուրի և Գետահովիտի մշակույթի տներում վարձակալությամբ տրված տարածքները

Լուրեր

23.10.2026 | 14:44
Թուրքիայում ածխի հանքում պաթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 14:35
Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին․ ինչ հարցեր են քննարկվել
23.10.2026 | 14:34
Անցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպք չի արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:27
«Ուրարտուի» հայտարարությունը ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ
23.10.2026 | 14:20
Արմավիրի մարզը՝ ընտրություններից առաջ․ ովքեր են ՔՊ-ի թեկնածուները և ովքեր են ղեկավարում մյուս համայնքները
23.10.2026 | 14:10
Ավստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի
23.10.2026 | 14:01
Սերբիայում ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր ուսանողական շարժման շուրջ 150 հազար աջակիցներ հանրահավաք են անցկացրել Բելգրադում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:53
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.10.2026 | 13:45
«Անկախ դիտորդը» պահանջում է մանրամասն քննել Factor TV-ի՝ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի մրցույթի վերաբերյալ հրապարակումը
23.10.2026 | 13:39
ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց․ The Economist
23.10.2026 | 13:31
Երևանում հայտնաբերվել է սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող երկու երիտասարդ
23.10.2026 | 13:22
Կարեն Խաչանովը՝ 5 մատչբոլ հաղթահարելու մասին. «Պարզապես խոսքեր չունեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:10
Թրամփի փեսային Ադրբեջանի բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ Vanity Fair-ի հրապարակումը Քուշների ֆինանսական գործարքների մասին
23.10.2026 | 13:04
ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 13:01
Նիկոլո Բարելա. «Մխիթարյանը լավ գինու պես է»
Բոլորը

Տավուշի մարզի դատախազության ուսումնասիրություններով պարզվել է, որ Աչաջուրի և Գետահովիտի մշակույթի տների տարածքները վարձակալության են հանձնվել «Գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջների խախտմամբ։ Դատախազական ներգործության արդյունքում պայմանագրերը լուծվել են, պետական գրանցումները՝ չեղարկվել, իսկ տարածքները վերադարձվել են Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանը։

«Տավուշի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է՝

  • Աչաջուր բնակավայրի Մշակույթի տան առաջին հարկի 31,9 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 2000 դրամով հանձնվել է վարձակալության:
  • Գետահովիտ բնակավայրի Մշակույթի տան 9,2 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 5000 դրամ վարձավճարով հանձնվել է վարձակալության:

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի կողմից վարձակալության պայմանագրերը լուծվել են, վարձակալության իրավունքի պետական գրանցումները չեղարկվել են և Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31,9 քմ և 9,2 քմ մակերեսով անշարժ գույքերը»,- ասված է հաղորդագրությունում։