8 ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա․ Արթուր Բաղդասարյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահաբար հայտարարում է՝ իրենք ոչ սև են, ոչ սպիտակ, իրենք ՕԵԿ են և ըստ Բաղդասարյանի՝ աշխարհում կան լիքը գույներ, ուստի պետք է սիրել աշխարհը, սիրել գույները և սիրել երկիրը:

Նոյմբերի 26-ին՝ քարոզարշավի առաջին օրն այս տեսակետը հայնեց Բաղդասարյանը՝ վստահեցնելով, որ իրենք փորձելու են շիտակ, քաղաքական մրցակցային պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին:

ՕԵԿ առաջնորդը նշեց, որ հեղափոխությունից հետո չի տեսնում երկրի զարգացման ճանապարհը, տեսլականը, դրա համար էլ մասնակցում են ընտրություններին, որպեսզի ներկայացնեն ժողովրդին իրենց ծրագրերն ու գաղափարները:

«Տեղի է ունեցել հեղափոխություն, 8 ամիս անցել է: 8 ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա»,- ասաց Բաղդասարյանը։

Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մոմ վառելով և ՕԵԿ նախագահը բոլորին կոչ արեց վառել «հաջողության» մոմեր:

«Այսօրվա այս մոմավառությունը հենց այն նպատակը ունի, որ մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից»,- ասաց նա: