Երևանում ԼՂՀ ներկայացուցչության շենքը կանցնի ՀՀ-ին․ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության պահանջը

Լուրեր

05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Երևանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության շենքն անցել է Հայաստանի Հանրապետությանը։ Վարչական դատարանը մայիսի 22-ին որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան 17/2 հասցեում շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 31.01.2007 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը (ՎԴ/11166/05/25)։

Նման պահանջով 2025-ի հուլիսի 15-ին դատարան էր դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Վերջինս իր պահանջը հիմնավորել է, թե կառավարության կողմից 1997 թվականի ապրիլի 15-ին կայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությանը շենք նվիրելու մասին թիվ 78 որոշումով Երևանի քաղաքապետը պարտավոր էր կնքել նվիրատվության պայմանագիր, սակայն դա չի արվել, բայց գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է։

Գործի քննության ընթացքում դատարանը մերժել է «Արցախի Հանրապետությանը» կամ «ԼՂՀ կառավարությանը» որպես երրորդ անձ ներգրավելու միջնորդությունները՝ պատճառաբանելով, թե ներկայացված դիմումները չեն պարունակել դիմող սուբյեկտին նույնականացնող հստակ տվյալներ և չեն ներկայացվել ԼՂՀ կառավարության անունից հանդես գալու լիազորությունները հավաստող պատշաճ ապացույցներ։

Գործում որպես երրորդ անձ ներգրավվել էր «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲ ընկերությունը, որը ներկայացուցչության տարածքում 33.2 քմ մակերեսով շինության նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ուներ։ Այն նույնպես անվավեր է ճանաչվել։

Հավելենք, որ դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս անց, եթե մինչ այդ այն չբողոքարկվի Վերաքննիչ վարչական դատարան։ 

Մեր հրապարակումից հետո Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան գրառմամբ որոշումը «անհիմն ու աբսուրդային» է որակել՝ հավելելով, որ այն կբողոքարկի ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

Գայանե Խաչատրյան