Հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետև ժողովուրդը զրկված էր ձայնի իրավունքից. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
Բոլորը

Քիչ առաջ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում մեկնարկեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը կարճ ելույթից հետո խոսքը փոխանցեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որին, ի դեպ, ուղեկցում էր նաև կինը՝ Աննա Հակոբյանը:

Փաշինյանը նախ դիմեց թալինցիներին՝ նկատելով, որ Թալինը վերջին տասնամյակների քաղաքական պրոցեսներում եղել է ամենաակտիվ քաղաքներից մեկը: «Դուք մասնակցել եք հեղափոխության բոլոր փորձերին: Մենք իրար հետ ենք մասնակցել, բայց ամեն անգամ ձախողվել ենք: Բայց 2018 թվականին դուք հաղթեցիք կոռումպացված իշխանությանը: Դուք ձեր ասածն արեցիք, դուք հաղթեցիք, դուք ամեն անգամ հաղթելու եք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը, ապա հայտարարեց՝ եկել են կոչ անելու այս ընտրություններում վստահության քվե տան «Իմ քայլը» դաշինքին. « Բայց մեր նպատակը հետևյալն է , որ ՀՀ-ում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում՝ անկախ նրանից, թե որ ուժն առաջին տեղը կզբաղեցի այդ ընտրություններում, հաղթողը պետք է լինի ՀՀ քաղաքացին, նրա քվեով է որոշվելու խորհրդարանում որ ուժն է լինելու առաջինը, երկրորդը, երրորդը, ոչ թե լցոնումներով, ծեծ ու ջարդով, այլ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմամբ»:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ Հայաստանից վերացվեց հեղափոխությունների անհրաժեշտությունը:

«Դուք ձեր հեղափոխությունը կարող եք անել ձեր մեկ քվեաթերթիկի միջոցով: Հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետև ժողովուրդը զրկված էր ձայնի իրավունքից: Ձեր ձայնը գողացված էր, դուք ցանկացած ընտրության ժամանակ ունեք իրավունք՝ հեղափոխության իրավունք»,- շարունակեց Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ պատիվ ունի ներկայանալ թալինցիներին որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու: «Ես այսօր կանգնած եմ ձեր դիմաց և ասում եմ՝ որպես վարչապետի թեկնածու, վստահության քվե եմ ակնկալում ձեզանից»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Այնուհետև սկսեց թվարկել այն փոփոխությունները, որոնք պատրաստվում են առաջիկայում իրականացնել՝ շեշտը կրկին դնելով տնտեսական հեղափոխության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում: