«Մասկվայից կոնկրետ ասում են՝ եթե անցնի Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք, օգտագործելով արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների նյութական կախվածությունը, նախապատրաստել են նրանց տեղափոխել Հայաստան՝ հարկադրելով մասնակցել ԱԺ ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ հարկադրելով մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն և ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարող գործողություններից։

Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի և խիստ ստուգում, ինչպես նաև ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար՝ անկախ դրանց կատարման վայրից և ներգրավված անձանց շրջանակից»,- ասված է հաղորդագրությունում։