«Խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»․ ԿԳՄՍ-ն՝ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի փակման մասին

Լուրեր

05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Ներկայում դպրոցների միավորման վերաբերյալ Կառավարության որոշման որևէ նախագիծ չի շրջանառվում, և սեպտեմբերից որևէ դպրոց փակելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ արձագանքելով Արտամետի՝ Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոցի փակման լուրին։

«Միաժամանակ հայտնում ենք, որ մեր երեխաների համար կառուցվում են նոր դպրոցներ ու կրթահամալիրներ»,- ընդգծում են գերատեսչությունից:

Նշենք՝ երեկ համացանցում ակտիվ շրջանառվում էր Արտամետի Գուրգեն Մարգարյանի ավագ դպրոցի փակման վերաբերյալ տեղեկությունը։ Դպրոցի փակման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը․ «ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը»:

Factor TV-ի հետ զրույցում Արտամետի վարչական ղեկավար Գոռ Ղազարյանը նշել էր, որ դպրոցը շարունակելու է գործել։

Նրա խոսքով՝ համայնքում ԿԳՄՍ նախարարության կողմից միավորման ենթակա դպրոցների հրապարակված ցանկն են տեսել, որտեղ ներառված է եղել նաև Արտամետի ավագ դպրոցը։

«Դա տեսնելուց հետո դիմել ենք տարբեր կառույցների, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմ։ Գրությունը Արմավիրի մարզպետարան է հասցեագրվել, մոտ մեկ ամիս առաջ հստակ պատասխան ենք ստացել, որ գյուղի դպրոցը չի փակվելու։ Գյուղը փոքր է, 35 աշակերտ ունի, որից 2-ը նախակրթարան են հաճախում։ Այն ուզում էին Վանանդ գյուղի դպրոցի հետ միավորել, այնտեղ նոր դպրոց է կառուցվում, արտամետցի երեխաները պետք է այնտեղ գնային։ Բնակիչների կողմից ուղարկված նամակին ի պատասխան մեզ մոտ մեկ ամիս առաջ վստահեցրել են, որ միավորում տեղի չի ունենալու»,-նշել էր Ղազարյանը։

Արտամետի գյուղապետի խոսքով՝ դպրոցի անվանափոխության հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել։

Եվգենյա Համբարձումյան