Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին Factor TV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Պետական դավաճանության հոդվածով մեղադրվող Թևանյանին կալանավորելու միջնորդությունը քննում էր դատավոր Գարիկ Աբելյանը:

Թևանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածու է:

Հիշեցնենք, որ մեղադրանքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, թե Անդրանիկ Թևանյանը 622 հազար ԱՄՆ դոլարի դիմաց ԱԺ փակ նիստից ռուսերենով թարգմանված տեղեկություներ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին:

Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Թևանյանը, որը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել է «Հայաստան» դաշինքին և ընդգրկված եղել նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում, 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Քննության տվյալներով՝ Ա.Թ.-ն համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը, ըստ իրավապահների, հանդիսացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Վերջինիս հանձնարարությամբ, ըստ հաղորդման, նա զբաղվել է լրտեսությամբ և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում անցկացված փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրները»։ Այդ նիստին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հաջորդ օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, Արարատ Միրզոյանը հայտարարել էր․ «Երեկ ես, օգտվելով այն հնարավորությունից, որ նիստը փակ էր և այն, ինչ կասվի իմ կողմից հասանելի կլինի միայն Հայաստանի քաղաքական դաշտին, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությանը, և չի հասնի այլ մայրաքաղաքներ, փորձեցի ռացիոնալ բացատրություն տալ, ռացիոնալ երկխոսություն ծավալել՝ բացատրելով, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցություններում, այդ թվում՝ առաջին հերթին սահմանազատման բանակցություններում, կարող է առաջնորդվել կամ հենվել միայն լեգիտիմության հենքերի վրա»։

ՔԿ-ի պնդմամբ՝ Ա.Թ.-ն ռուսերեն թարգմանված տեսքով փոխանցել է փակ նիստի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ՝ դրա դիմաց ստանալով առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար ԱՄՆ դոլար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության, և 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության հատկանիշներով։
Անդրանիկ  Թևանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ Թևանյանի վերաբերյալ քրեական գործընթացներին նախորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ԱԱԾ-ն պատրաստվում է պետական դավաճանության վերաբերյալ հաղորդում ներկայացնել Քննչական կոմիտեին: Նկատենք, որ Փաշինյանին Թևանյանի վերաբերյալ սպասվող գործընթացները հասանելի են դարձել այն պայմաններում, երբ նա նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով գտնվում է արձակուրդում:

Անդրանիկ Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2023 թվականի օգոստոսի 17-ին, սակայն, վայր է դրել պատգամավորական մանդատը։

Արաքս Մամուլյան