Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պաշտոնական գրություն չենք ստացել․ գիտեմ, որ «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ կան Հայաստանում, կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություն են անցկացնում, և այդ ուսումնասիրության արդյունքում կորոշվի: Այսինքն՝ դրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ էր, և եթե դրական եզրակացություն լինի, կբացվի իրենց համար արտահանման հնարավորությունը: Ես կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են»,- Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Արգելքն ուժի մեջ կմնա մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը և արդյունքների վերլուծությունը։ Որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգությունը և արտահանման ներուժը պաշտպանելու համար, գրում է Ինտերֆաքսը։

«Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մամրմնի կողմից տրված երաշխիքներին՝ ԵՏՄ-ի համար կարանտինի ենթակա ապրանքների հայտնաբերումը շարունակվում է։ Ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքից գրանցվել է 135 դեպք։ Սա կազմում է ամբողջ 2025 թվականի հայտնաբերումների ընդհանուր թվի 77%-ը»,- ասվում է հայտարարության մեջ։

Պապոյանը չբացառեց՝ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն:

«Չեմ բացառում նաև այդպիսի ինչ-որ դրվագներ, որտեղ ներքաղաքական Հայաստանում որոշ ուժեր կփորձեն այնպես անել, որ հայ գյուղացին, հայ արտադրողը դժվարություններ ունենա դրսում: Բայց դա կառավարելի է, լուծում ենք: Եվ ուզում եմ նաև ուրախությամբ նշել, որ դիվերսիֆիկացիայի մասով բավականին լուրջ հաջողություններ ունենք: Օրինակ՝ այս 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան կրկնապատկվել է, և կրկնապատկվել է նաև Հայաստանից Եվրոպական միություն արտահանումը 2023 թվականի համեմատ: Այսինքն՝ չինական շուկա և Եվրոպական միության շուկա մենք երկու անգամ ավելի շատ ապրանք ենք արտահանել, քան անցած տարի: Սա մեր քաղաքականությունների շարունակականության արդյունքն է, և կարծում եմ, որ այս տենդենցը պետք է շարունակենք, որպեսզի առաջիկա 2-3 տարիների հետո Հայաստանը որևէ շուկայից որևէ կախվածություն չունենա, և որևէ շուկայում խնդիրը, ըստ էության, մեր տնտեսության վրա էական ազդեցություն չունենա: Բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մեծ հաշվով իրավիճակը կառավարելի է, աշխատանքը ակտիվ գնում է ռուսական գործընկերների հետ, և ես կարծում եմ, որ մեծ հաշվով մենք խնդիրներ չենք ունենա»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։